Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը
30.09.2020 | 16:51

Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր օրակարգում նման հարց չկա», - «Ինտերֆաքս»-ին ասել է Հայասստանի վարչապետը։ Հայաստանը նպատակահարմար չի համարում նաև Մոսկվա-Երևան-Բաքու գագաթաժողովի անցկացումը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պայմաններում, ընդգծել է Փաշինյանը: Ռազմական գործողությունների ընթացքում այնքան էլ տեղին չէ խոսել գագաթաժողովի մասին, բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ, ասել է Հայաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ